Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լանջանիստ

Մակերես` 35.15կմ2

Բնակչություն` 230

 Գյուղ Արարատի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գադիլի, Խդըրլի, Կադիլի, Կատրլու, Ղադրլու անվանումներըԼանջանիստ է վերանվանվել 1968թ-ին: Սա նախկինում եղել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ: Գյուղից հյուսիս ընկած է հին ավերված եկեղեցու մնացորդներ:
Գյուղը գտնվում է Կատարասարի լեռների լանջին` բարձրադիր վայրում, ունի առողջարար կլիմա: Տեղադրված է ծովի մակարդակից 1815մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է : Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 աստիճան, հուլիսյան միջինը` 15-ից 18 աստիճան :Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 45, 1897 թ-ին` 588, 1939 թ-ին` 604, 1959 թ-ին` 362, 1970 թ-ին է 263 հայ բանկիչ: Բնակչության մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայստանի Ղարադաղի գավառից, իսկ ավելի ուշ ` Եղեգնաձորի շրջանից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 142 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 39%, աշխատունակները` 48%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի առկա 70 տնտեսություն:
Ըստ 2010 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 230 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 35%, աշխատունակները` 50%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 115 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1489 հա:
Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր` 1300հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է դպրոցի , մանկապարտեզի , բուժկետի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 17:52:58