Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Շաղափ

Մակերես` 6.2կմ2

Բնակչություն` 1023

Գյուղը Արտաշատ քաղաքից գտնվում է 45 կմ հարավ- արևելք: Նախկինում գյուղի անունը եղել է Շաղափլու: 1968 թ.-ից վերանվանվել է Շաղափ: Շրջակայքում կան հին գյուղատեղիներ և 12-րդ դարի ավերակ եկեղեցու մնացորդներ: Գյուղը տեղադրված է Վեդի գետի ձախակողմյան Շաղափ վտակի հովտում, շրջապատված մեղմաթեք և ոչ բարձր բլուրներով: Ծովի մակարդակից գտնվում է 1300մ բարձրության վրա: Կլիման չոր է և ցամաքային: Ձմեռը մեղմ է, ամառը` շոգ և ցամաքային: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է  -20 -ից -25: Հուլիսյան միջին  ջերմաստիճանը կազմում է 23-ից 25 աստիճան:  Տարեկան մթնոլորտային տեղումներր կազմում են 350-500մմ: Բնական լանդշաֆտները կիսանապատային են և չոր տափաստաններ են: Գյուղի  բնակիչների նախնիների մի մասը 1916-1922թթ. եկել են Արևմտյան Հայաստանի  Վանի և Շատախի շրջաններից: Գյուղի 1873թ.-ին ունեցել 437, 1897թ-ին` 853, 1939-493, 1859թ-ին  657, 1879թ.` 681, 1980թ.`  750 մարդ: Ըստ 2010թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1024 մարդ: Որոնց 52% տղամարդիկ են 48%-ը կանայք:
   Մինչ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 30%, աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 61%, հետաշխատունակների թիվը 9%:
Գյուղն ունի 232 տնտեսություն:
Համայնքի տնտեսության մասնագիտական ճյուղը գյուղատնտեսությունն է, և անասնապահությունը:
Գյուղ նշանակության հողեր 8460,96 հա այդ թվում
ա)համայնքի սեփականության հողեր 592,07 որից
վարելահող 120,99հա
խոտհարք 82,54 հա
արոտ 4701,58 հա
այլ հողեր 186,96 հա
բ)պետական սեփականության հողեր 2623,54 հա
որից արոտ 2363,54 հա
այլ հողեր 260,0 հա
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի , խմելու ջրի , ճանապարհների վերանորոգման հիմնախնդիրները :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-24 17:52:58