Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել Արարատի մարզխորհրդի առաջին նիստը

08.03.2017

ՀՀ Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում  մարտի 7-ին կայացել է մարզխորհրդի 2017 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզպետի հրավերով նիստին մասնակցել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Մարզխորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզի ՋՕԸ-ների, բժշկական կենտրոնների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը մարզպետ Ա. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ի.Առաքելյանին նիստին ներկա գտնվելու համար, նշելով, որ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլում համայնքների ղեկավարների հետ ոլորտային հարցերի համատեղ քննարկումը մեծապես կնպաստի դրանց արագ լուծման և աշխատանքներն ուղղորդված ու մասնագիտորեն կազմակերպելուն:
Մարզի ղեկավարը, օգտագործելով առիթը, նշել է, որ առաջիկայում նոր ձևաչափով համապետական ընտրություններն են և , կարևորելով հանրապետության քաղաքացիների ակտիվ մասնակցությունը քաղաքական այս գործընթացին, հորդորել աշխատանքներ տանել համայնքների բնակիչների հետ: Մարզպետն ընդգծել է ընտրությունները կազմակերպված , արդար, բոլոր կողմերի համար հավասար պայմաններ ստեղծելոու և առանց միջադեպերի անցկացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը և շեշտել համայնքի ղեկավարների դերն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներում:

Օրակարգը հաստատելուց հետո, Արարատի մարզի 2016թ. սոցիալ-տնտեսական վիճակի և մարզպետի գործունեության մասին հաշվետվությունը հակիրճ ներկայացրել է մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, տեղեկացնելով , որ հաշվետվության ամբողջական տարբերակը տեղադրված է մարզպետարանի ինտերնետային կայքում:
Գարնան գյուղատնտեսական, ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների և հակահեղեղային միջոցառումների կազմակերպման մասին զեկուցել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը:

Այնուհետև համայնքի ղեկավարների կողմից ողջ գյուղատնտեսական տարվա աշխատանքների կազմակերպման հետ կապված, հնարավոր հեղեղումների և սելավների, պետական աջակցության ծրագրերով պարարտանյութերի և սերմացուների տրամադրման, մթերումների, մթերող կազմակերպությունների կողմից վճարումների ժամկետների և չվճարված գումարների, մարզում գյուղատնտեսական տոնավաճառի կազմակերպման անհրաժեշտության մասին և բազմաթիվ այլ մտահոգիչ հարցեր են բարձրացվել , որոնց նախարարը և մարզպետը սպառիչ պատասխաններ են տվել, խնդիրների լուծման ճանապարհներ առաջարկել և պատրաստակամություն հայտնել նոր, ժամանակակից մոտեցումներով կառուցված առաջարկներին և ծրագրերին տրամաբանական ընթացք տալու:

Մարզխորհրդի մասնակիցներին մարզի համայնքների 2016 թվականի տարեկան բյուջեների կատարման և համայնքների 2017 թվականի բյուջեների հաշվարկային ցուցանիշների համեմատական վերլուծությունը 2016 թվականի նկատմամբ ներկայացրել է ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, իսկ մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը զեկուցել է 2016 թվականի երկրորդ կիսամյակում մարզի համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին:

Նիստի ժամանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից քննարկվող հարցերի հետ կապված հանձնարականներ են տրվել, իսկ օրակարգային հարցեըի սպառվելուց հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ելույթ է ունեցել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, իրականացվող քաղաքականության, նոր ծրագրերի և նախատեսվող աշխատանքների, գյուղացիական տնտեսությունների խնդիրների և գյուղոլորտի այլ մտահոգիչ հարցերի շուրջ:

Մարզխորհրդի նիստն ամփոփել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Գարնանային գեղեցիկ տոնի նախօրեին մարզի ղեկավարը ևս մեկ անգամ իր ջերմ բարեմաղթանքներն է ուղղել մարզի և հայազգի բոլոր կանանց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31