Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել է մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան խորհրդակցությունը

30.08.2018

 Օգոստոսի 29-ին կայացել է հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Բացելով ավանդական խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ողջունել է նախարարին ու կրթության ոլորտի ներկայացուցիչներին, շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ կրթական հաստատություններից ակնկալում է լուրջ բարեփոխումներ ու բովանդակային փոփոխություններ, որոնք նախ և առաջ միտված կլինեն արժանապատիվ քաղաքացիներ կրթելուն ու դաստիարակելու:
Օգոստոսյան հերթական խորհրդակցությունը նախորդներից տարբերվել է ոչ ավանդական շեշտադրումներով և կրթության որակի բարելավմանն ուղղված կոնկրետ քայլերի ուղենշմամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը շեշտել Է, որ նման ձևաչափով հանդիպումների անցկացումը կարևոր է ուսումնական նախորդ տարին ամփոփելու և նոր անելիքները նախանշելու համար: Այնուհետև Արայիկ Հարությունյանը ներկայացրել է 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու նախատեսվող բարեփոխումները, որոնք ոչ միայն կարձանագրեն դրական փոփոխություններ, այլև թույլ կտան քայլել բոլորովին նոր ու հեռանկարային ճանապարհով:
Կրթության և գիտության նախարարը կենսական է համարել դպրոցների ապաքաղաքականացումն ու շեշտել, որ նախարարությունն ամենայն պատասխանավությամբ որդեգրել է դպրոցները քաղաքական գործընթացներից դուրս մղելու քաղաքականություն: Խոսելով նոր ուսումնական տարվա անելիքներից՝ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է դպրոցական ուսումնական ծրագրերի թարմացմանը, դպրոցների տնօրենների ու կառավարման խորհուրդների ընտրական գործընթացների թափանցիկությանը, դրամահավաքության դեմ պայքարին, դպրոցական համազգեստի՝ ոչ պարտադրված ընտրությանը, ինչպես նաև պարտադիր պայման համարել կրթական հաստատության լիցենզիայի առկայությունն ու ավարտական քննությունների միասնականության սկզբունքը: ՀՀ ԿԳ նախարարն իր խոսքը եզրափակել է կրթության որակի բարձրացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանելուն ուղղված կոչով:
Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը ներկայացրել է մարզի կրթական ոլորտի  մտահոգիչ խնդիրները, տնօրենները նախարարին ուղղել են իրենց հուզող հարցերն ու ստացել սպառիչ պատասխաններ:
  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07