Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քայլերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Քայլերթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր Արտաշատ համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին։ Քայլերթին մասնակցել են Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցները, համայնքային ենթակայության հաստատությունների աշխատակիցները և այլոք: Մարզպետն ու քայլերթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանն այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ 23.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանի և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցի կառուցման շինհրապարակ: Մարզպետը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, արձանագրվել են նաև առկա բացերը։ Սեդրակ Թևոնյանը հորդորել է աշխատանքներն իրականացնել շինարարական բոլոր նորմերին համապատասխան, կառույցը շահագործման հանձնել ներկայացված ժամկետներում։ Կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական...

Մարզպետն ընդունել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետին

Մարզպետն ընդունել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետին 22.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանին և ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանին։ Արարատի մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը՝ էկոպարեկային ծառայության ստեղծումը և գործունեությունը: Սեդրակ Թևոնյանը նաև հայտնել է իր...

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ

Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղերձը՝ եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ 18.04.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Տարիների ընթացքում հայ-եզդիական հարաբերություններն առավել ամրապնդվել են, միասին պատմական դժվարին օրեր ենք հաղթահարել, մեր ուրախությունն ու վիշտն ընդհանուր է, և ես ուզում եմ վստահ...

Պարզաբանում

Պարզաբանում 18.04.2024

Ի պատասխան մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների՝ Արարատի մարզպետի աշխատակազմը տեղեկացնում է, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի Հրազդան գետի կամրջի վիճակի վատթարացումն առավել տեսանելի է դարձել 2023 թվականին: Մարզպետի աշխատակազմի կողմից 2023 թվականի հոկտեմբերից նախաձեռնվել է կամրջի հիմնանորոգման գործընթացի կազմակերպումը։ Այդ նպատակով 2023 թվականի դեկտեմբերի 20-ին համայնքապետարանը...

Արտաշատ համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները

Արտաշատ համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները 17.04.2024

Արտաշատ համայնքի տարբեր բնակավայրերում շարունակվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները: Լուսանկարները Ոստան և Դալար բնակավայրերում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներից են: Նշված բնակավայրերում փողոցներն ասֆալտապատվում են 2023 թվականի՝ 1.578.848.042 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Կառավարության կողմից համաֆինանսավորման չափը 35% է, իսկ համայնքինը՝ 65%: Ծրագրում ընդգրկված են նաև Բաղրամյան, Բերքանուշ, Արաքսավան, Դիմիտրով,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31