Մարզպետարան
Կառուցվածք

Ալբերտ Մկրտչյան
Կրթության բաժնի պետ
/+374 235 / 2 54 30
Կենսագրություն
Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր
1-ը հունվարի 1960թ., ՀՀ Արարատի մարզ, գ. Բուրաստան
Կրթություն
1977-1982թթ.- Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1985-1989թթ.- Մոսկվայի Օպտիկա-ֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1982-1985թթ.- Մոսկվայի Օպտիկա-ֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի երևանյան մասնաճյուղում` ինժեներ
1989-1990թթ.- ՕՖՉԳՀԻ-ի երևանյան մասնաճյուղի գիտաշխատող
1990-1996թթ.- ՕՖՉԳՀԻ-ի երևանյան մասնաճյուղի ավագ գիտաշխատող
1996-1997թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ
1997-2002թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նույն բաժնի գլխավոր մասնագետ
2002-2002թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ
2002-2006թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
2007-2010թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ
2010թ-ից` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
Այլ տվյալներ
Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Ունի 12 գիտական հոդվածներ:
Զինապարտ է: Ունի ավագ լեյտենանտի կոչում:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
Կրթության բաժնի պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում:
Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին։
Բաժնի պետը՝
- ապահովում է պետական հանրակրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացումը, համակարգում ուսումնական հաստատություններին դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով և ծրագրերով ապահովելու գործը.
- ապահովում է ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
- ապահովում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.
- համակարգում է դպրոցներում ներդպրոցական, արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքը.
- ապահովում է աշակերտների շրջանում առարկայական օլիմպիադաների կազմակերպումը և անցկացումը.
- ապահովում է կրթության ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի, հրահանգների, կարգադրությունների , որոշումների մասին դպրոցներին իրազեկման և բաշխման աշխատանքները.
- ապահովում է դպրոցի տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման, որակավորման և ատեստավորման աշխատանքները , համակարգում է ուսուցյչների միջև ամենամյա մրցույթների անցկացման աշխատանքները.
- ապահովում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքների կազմակերպումը.
- ապահովում և վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը.
- ապահովում է հեռավոր, բարձր լեռնային և սահմանամերձ գյուղերի դպրոցներ գործուղված ուսուցիչների հաշվառման և ֆինանսավորման աշխատանքները.
- ապահովում է ուսումնական հաստատությունների ավարտական վկայականների ստացման, բաշխման, կրկնօրինակների տրամադրման աշխատանքները.
- ապահովում է ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները.
- ապահովում է դպրոցների հաստիքացուցակների հաստատման, տարիֆիկացիաների, տարեկան նախահաշիվների և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
- ապահովում է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության հրահանգների, հանձնարարականների կատարումը.
- Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
- Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
- ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
- համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
- Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
- Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
- Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
- ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։