Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Սուսաննա Բաբայան

Սուսաննա Բաբայան

Իրավաբանական բաժնի պետ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /22902

Կենսագրություն

Պաշտոնը ստանձնել է 22.08.2012թ.

 

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

24-ը հունիսի 1957թ., քաղաք Երևան

Կրթություն
1976-1981թթ.- Երևանի պետական համալսարան, որակավորումը` իրավաբան

Աշխատանքային գործունեություն
1981-1982թթ.- «Սիստեմա» արտադրական միավորման Արտաշատի մասնաճյուղում` որպես իրավախորհրդատու
1983-1996թթ.- Արտաշատի շրջխորհրդի գործկոմում ` որպես հրահանգիչ
1996-1998թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ
1998-2002թթ.-նույն բաժնի գլխավոր մասնագետ
2002-2010թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի քարտուղարության առաջատար մասնագետ
2010-2012թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
2012 թվականից` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի մեկ որդի և մեկ դուստր:

 

Գործառույթներ / իրավասություններ

Իրավաբանական  բաժնի   պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների  խմբի 2-րդ  ենթախմբում:

Բաժնի պետն  անմիջականորեն ենթակա և հաշվետու է  Աշխատակազմի  ղեկավարին:

Բաժնի պետը`

  • ապահովում է Աշխատակազմի ստորաբաժանումների կողմից Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի նախագծերի ուսումնասիրումը և նշագրումը.
  •  եզրակացություն է տալիս մարզի համայնքների ավագանու որոշումների, մարզային ենթակայության հիմնարկների և ընկերությունների ղեկավարների կողմից տրված հրամանների ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ
  •  ապահովում Է Մարզպետի հաստատմանը ներկայացվող մարզպետարանի ենթակա բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների, դրանցում կատարվող լրացումների, կանոնադրական կապիտալի փոփոխման, խորհրդի անդամների և գործադիր տնօրենների նշանակման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը օրենսդրությանը.
  •  ապահովում է իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների և համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ .
  • ապահովում է տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննման և վարչական տույժերի նշանակման օրինականությունը.
  •   ապահովում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի օրինականությունը.
  •  ապահովում է Օրենսդրական տեխնիկայի կանոնների կիրարկումն ապահովելու նպատակով համայնքների ղեկավարների աշխատակազմերին մեթոդական և գործնական օգնության ցուցաբերումը.
  • իրավական հսկողություն է իրականացնում Համայնքի ղեկավարի սեփական և համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ
  •  ապահովում է ՏԻՄ-երի որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկումը դատարան.
  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
  • Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
  •   ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում և իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  • Համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն
  • Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
  • Բաժնի լիազորությունների շրջանակներում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  •  Աշխատակազմի ղեկավարին` ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների:
  • ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • իրականացնում է  իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16