Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Սահանուշ Հովհաննիսյան

Սահանուշ Հովհաննիսյան

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /2 45 11

Կենսագրություն

        Պաշտոնը ստանձնել է 08.08.2014թ.

   Կենսագրական տվյալներ
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1-ը մարտի 1970թ, ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ

Կրթություն
1996-2000թթ.- Երևանի արտաքին տնտեսական կապերի համալսարան, որակավորումը` իրավաբան:

Աշխատանքային գործունեություն

 1987-1988թթ.- Արտաշատի պահածոների գործարան, ապրանքագետ
1990-1996թթ.- ,, Արտաշատշին,, տրեստի ԱՏԿՎ , գործավար
1996-1998թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմ , գործավար
1998-2000 թթ. – ՀՀ Արարատի մարզպետարան, գործավար
2001-2001թթ. - ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարան, գրասենյակի պետ
2001-2002թթ. – ՀՀ Արտաշատի քաղաքապետարան, ընդհանուր բաժնի պետ, խորհրդական
2002-2005թթ. - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ , քարտուղարության պետի տեղակալ
2005-2014թթ. - ՀՀ Արտաշատի քաղաքապետի խորհրդական արտաքին կապերի գծով
2009-2014 - <<Արտաշատ-Վինկոն>> ՓԲԸ -ում իրավաբան, համատեղության կարգով
2014թ.-ից - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

 

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

 

Գործառույթներ / իրավասություններ

Աշխատակազմի  ղեկավարի տեղակալի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատկազմի ղեկավարին:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝

  •  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
  • վերահսկում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կատարման ընթացքը.
  • մարզպետի հանձնարարությամբ ապահովում է մարզպետի որոշումների, կարգադրությունների կատարման ընթացքը.
  • ապահովում է Աշխատակազմի ղեկավարի հրամանների և հանձնարարականների
    կատարման ընթացքը.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է մարզպետարանում
    գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
  • ապահովում է մարզխորհրդի նիստերի և խորհրդակցությունների նախապատրաստման
    աշխատանքները.
  • համակարգում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերի ուսումնասիրման աշխատանքները.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է աշխատակազմի
    աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը:
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Աշխատակազմի առաջատար
    և կրտսեր պաշտոններ զμաղեցնելու համար անցկացվող մրցույթի և այդ պաշտոնները
    զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական
    աշխատանքների իրականացումը.
  • Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Աշխատակազմին ամրացված
    պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու վերաբերյալ.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, վերահսկում է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման գործընթացը.
  • իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից և պաշտոնատար անձանցից
    ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
  • իր լիազորությունների շրջանակներում նախապատրասոտւմ է առաջարկություններ,
    տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կամ իր լիազորությունների
    շրջանակներում, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել
    խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով պաշտոնատար անձանց, մասնագետների
    և փորձագետների .
  • իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Աշխատակազմի ղեկավարի տեղակալն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16