Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Դերենիկ Շիրինյան

Դերենիկ Շիրինյան

Վեդու սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 234 / 23483

Կենսագրություն

Պաշտոնը  ստանձնել  է  08.09.2005թ.

Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր

9-ը նոյեմբերի  1951թ., ՀՀ Արարատի մարզ, գ. Այգավան

Կրթություն
1970-1975թթ. .-ՀՀ Երևանի  Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ , որակավորումը` պատմության և հասարակագիտության ուսուցիչ

Աշխատանքային գործունեություն
1975-1982թթ.- ՀՀ Վեդու  հեռակա  դպրոցում `  ուսմասվար

2005թ-ից   -ՀՀ  Արարատի մարզպետարանի աշխատակազմի Վեդու  ՍԾՏԳ  պետ

Այլ տվյալներ
Ծառայել  է  Խորհրդային բանակում: Ունի լեյտենանտի կոչում:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի  երկու  որդի և մեկ  թոռնիկ:

Գործառույթներ / իրավասություններ

Վեդու  սոցիալական ծառայության տարածքային գործակալության  պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբում:

Գործակալության պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Գործակալության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են գործակալության աշխատողները:

  •  Գործակալության պետը՝

   - ղեկավարում է Գործակալության ընթացիկ   գործունեությունը.
- առաջարկություններ  է  ներկայացնում  Մարզպետին  կամ  նրա  համապատասխան տեղակալին օրենքով, այլ  իրավական  ակտերով  և  Գործակալության  կանոնադրությամբ  նախատեսված  գործունեության   բնագավառի  նպատակների  և  խնդիրների  վերաբերյալ:
 - սահմանում  է  Գործակալության աշխատակիցների  տնային   այցելությունների ժամանակացույցը,  յուրաքանչյուր  աշխատակցի  սպասարկման  տարածքը  ապահովելով  հավասար   ծանրաբեռնվածություն.
-  ապահովում  է  Գործակալությունում տեղադրված  համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման  պայմանները.
-   հաստատում  է  նպաստի  նշանակման,  մերժման,  դադարեցման,  կասեցման  կարգադրություններւ,  վճարման  ցուցակները  և  դրանց   տիտղոսաթերթերը.
-   ապահովում  է  Գործակալության  դիմած քաղաքացիների  /նրանց  ընտանիքի/ մասին  ունեցած  տեղեկությունների  և  ամբողջ  տեղեկատվական  բազայի  գաղտնիությունը.   
-   ապահովում է Մարզպետի կարգադրությունների  և  ցուցումների,  ինչպես  նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների,  հանձնարարականների և  առաջադրանքների,  ինչպես  նաև  Աշխատակազմի ղեկավարի  հրամանների  և ցուցումների  կատարումը և արդյունքների  մասին տեղեկացնում  է  Աշխատակազմի  ղեկավարին.
-  առաջարկություններ է  ներկայացնում  Մարզպետին  Գործակալության  կառուցվածքի  և  աշխատողների  թվի  ինչպես  նաև  Գործակալության   խորհրդակցական  մարմիններ ստեղծելու  մասին.
-  Մարզպետին  կամ  նրա  համապատասխան  տեղակալին   պարբերաբար  ներկայացնում  է  տեղեկատվություն  Գործակալության  իրականացրած  աշխատանքների  ընթացքի  վերաբերյալ.
-  Աշխատակազմի  ղեկավարին  առաջարկություններ է  ներկայացնում  իր  անմիջական   ենթակայության  տակ  գտնվող  քաղաքացիական  ծառայողների  Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված  կարգով   արտահերթ  ատեստավորելու,  վերապատրաստել  կարգապահական  տույժի   ենթարկելու   և  խրախուսելու  վերաբերյալ.
-  իր  լիազորության  սահմաններում  համագործակցում  է   պետական  կառավարման,  տեղական  ինքնակառավարման   և  այլ  մարմինների  հետ.
-  իր  լիազորությունների  շրջանակներում  իրականացնում  է   ֆինանսական  գործառույթներ   և  ստորագրում  է  համապատասխան   հաշիվներից   միջոցների  ելքագրման  համար   հիմնավորող  փաստաթղթեր.
-  Աշխատակազմի  ղեկավարի  հանձնարարությամբ  քննարկում  է  քաղաքացինների  առաջարկությունները,  ինչպես  նաև  պետական  և  տեղական  ինքնակառավարման  մարմիններից  ստացված  գրությունները,  իսկ  դիմումների  և  բողոքների  կապակցությամբ  օրենքով  սահմանված  կարգով  իրականացնում  է   վարչական  վարույթ.
-  Աշխատակազմի  ղեկավարի  հանձնարարությամբ   ապահովում  է   Գործակալության  առջև  դրված   գործառույթներից  և  խնդիրներից  բխող  իրավական  ակտերի  նախագծեր,   առաջարկություններ,   եզրակացությունբեր,  այլ  փաստաթղթեր  նախապատրաստելը,  ինչպես  նաև  դրանց   վերաբերյալ  մեթոդական    պարզաբանումներ   և  ուղեցույցեր    մշակելը.
-  ատեստավորումից  առնվազն  երկու  շաբաթ  առաջ  ներկայացնում  է  իր  անմիջական  ենթակայության  տակ  գտնվող  քաղաքացիական  ծառայողների  ծառայողական  բնութագրերը.
-  համապատասխան  առաջարկություններ  է  ներկայացնում  Գործակալության  քաղաքացիական  ծառայողների   բացակայության  դեպքում   նրանց  փոխարինելու  մասին.
-  Աշխատակազմի  ղեկավարի  հանձնարարությամբ   կատարում  է  քաղաքացիների   ընդունելություն.
-  Աշխատակազմի  ղեկավարին  է  ներկայացնում   Գործակալության  աշխատանքային  ծրագիրը.
- այլ  մարմիններից,   պաշտոնատար  անձանցից  ստանում  է  Գործակալության  առջև  դրված  գործառույթների    և  խնդիրների  իրականացման  հետ  կապված  անհրաժեշտ  տեղեկատվություն  և  նյութեր.
-  ստորագրում  է  Գործակալության  անունից  պատրաստվող  փաստաթղթերը.
-  Գործակալության լիազորությունների  շրջանակներում նախապատրաստում է            առաջարկություններ,  տեղեկանքներ,  հաշվետվություններ,   միջնորդագրեր,  զեկուցումներ  և  այլ  գրություններ.
-  Աշխատակազմի  ղեկավարին,  ըստ  անհրաժեշտության,  ներկայացնում  է  առաջարկություններ`   Գործակալության  աշխատանքներին  մասնագետներ,  փորձագետներ,  գիտական  հաստատությունների  ներկայացուցիչներ   ներգրավելու,  ինչպես  նաև  աշխատանքային  խմբեր  կազմավորելու  համար.
-  Գործակալության  առջև  դրված  գործառույթների  և  խնդիրների  իրականացման  հետ  կապված,  ինչպես  նաև  Աշխատակազմի  ղեկավարի  գրությամբ,  կարող  է  հրավիրել  խորհրդակցություններ`  դրանց  մասնակից  դարձնելով  համապատասխան  մարմինների  պաշտոնատար  անձանց,  մասնագետների,  փորձագետների.
-  ըստ  անհրաժեշտության  ներկայացնում  է  համապատասխան  զեկուցումներ  իր  կողմից  սպասարկվող  ոլորտին առնչվող  համապատասխան  մարմիններում, ինչպես  նաև  պաշտոնատար  անձանց  կողմից  կատարվող  աշխատանքների  վիճակի  մասին.
- իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և իր պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ: Գործակալության պետն ունի ,,Քաղաքացիական  ծառայության  մասին,,  ՀՀ  օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-04-21 19:48:37