Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Արթուր  Մկրտչյան

Արթուր Մկրտչյան

Մարզպետի տեղակալ

28-60-23, (0235) 2-52-16 + 374 235 2 25 80

Կենսագրություն

Ծնվել է 1987 թ. հունիսի 24-ին, Արարատի մարզի Հովտաշեն գյուղում:

2003-2008 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ՙՄարքեթինգի և բիզնեսի կազմակերպում՚ ֆակուլտետում` ստանալով տնտեսագետի որակավորում:
2011- 2013թթ. եղել է նույն համալսարանի ասպիրանտուրայի ՙՄարքեթինգ՚ ամբիոնի հայցորդ, իսկ 2013-2014 թվականներին սովորել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:
2008-2011 թվականներին աշխատել է ՙԱրտաշատի պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ում` որպես սոցիալ-տնտեսագիտական ամբիոնի դասախոս: 2011-2015 թթ. համանուն ամբիոնի դասախոս է աշխատել ՙԱրարատի տարածաշրջանային պետական քոլեջ՚ ՊՈԱԿ-ում:
2008-2016 թվականներին եղել է Հովտաշեն համայնքի ավագանու անդամ:
2016 թ. նոյեմբերին ընտրվել է Հովտաշեն համայնքի ղեկավար:
2018 թ. հունիսի 29-ին նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ:

Տնտեսագիտության թեկնածու է, ութ գիտական հոդվածների հեղինակ:

Ամուսնացած չէ:
 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաuտանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ։

Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ։

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և uտեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Համակարգում է ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ներքոհիշյալ բնագավառների աշխատանքները.

1. Գյուղատնտեսություն և բնապահպանություն

2.  Զարգացման ծրագրեր և վերլուծություն

3.  Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցեր
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 11:04:57