Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Մրցույթ ՀՀ Արարատի մարզի «Վերին Արտաշատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2.բարձրագույն կրթությունը
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր)
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերը ընդունվում են ՀՀ Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում 2011թ. սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ ամեն օր ժամը 1000-ից մինչև ժամը 1500-ն, բացի կիրակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 12-ին, ժամը` 1500–ին ՀՀ Արարատի մարզի Վերին Արտաշատի միջնակարգ դպրոցում:
 

Հայտարարված է` 06.09.2011

Վերջին ժամկետը` 08.10.2011

Հասցե` Արարատի մարզ, գ. Վ.Արտաշատ



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31