Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դիտակ

Մակերես` 2.2կմ2

Բնակչություն` 734

 ,Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 15կմ հյուսիս: Գյուղը հիմնադրել են շրջակա գյուղերից եկածները 1927 թ-ին:
Գյուղի մոտ են գտնվում համանուն հնավայրը: Այն վերաբերում է ուշ անտիկ ժամանակաշրջաններին: Պեղումների ժամանակ բացվել են կիսակլոր աշտարակներով պարիսպների հետքեր, բնակելի շինությունների մնացորդներ:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1931 թ-ին գյուղը ունեցել է 196, 1939 թ-ին` 208, 1959 թ-ին` 373, 1979 թ-ին` 587 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 645 մարդ է: Սեռային կազմում կանայք և տղամարդիկունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 31%, աշխատունակ ները` 56%, հետաշխատունակները` 13%: Գյուղն ունի առկա 190 տնտեսություն:Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 164 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 87հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 17 հա և 4 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15