Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանդիպում՝ մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

Տեղի է ունեցել հանդիպում՝ մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 02.05.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում՝ մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպման սկզբում «ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արծվիկ Բալոյանը և համապատասխան մասնագետները ներկայացրել են «Արմեդ» համակարգում ծրագրերի համալրմամբ պայմանավորված նոր գործառույթները, հաշվետվությունների ներկայացման պահանջները, քննարկվել են պետական գնումներով, ինչպես նաև մարդասիրական օգնության ճանապարհով ձեռք...

Մարզպետն ու նախարարը մասնակցել են Արարատում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը

Մարզպետն ու նախարարը մասնակցել են Արարատում կարի ֆաբրիկայի բացման արարողությանը 02.05.2024

Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ վարչական տարածքում բացվել է «Կապանտեքս» կարի ֆաբրիկան։ Արտադրամասի բացման արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու այլ հյուրեր։ Ծրագրի շրջանակում ներդրողը կատարել է շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Ընդհանուր առմամբ, կստեղծվեն 50 նոր աշխատատեղեր։ Պատրաստի արտադրանքը հիմնականում նախատեսվում է արտահանել։...

Մարզպետի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Մարզպետի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ 01.05.2024

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Ուղերձում ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցում է՝ յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքը ամենակարևորն է մեզ համար, մեր երկրի համար և միայն աշխատանքի արդյունքը կարող է դառնալ փրկօղակ ամենաբարդ իրավիճակներից։ Մեր երկրի կայունությունն ու հետագա...

Տեղեկատվություն՝ մարզում մարտին գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն՝ մարզում մարտին գրանցված ծնունդների վերաբերյալ 30.04.2024

Արարատի մարզի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում 2024 թվականի մարտին ծնվել է 120 երեխա, որից՝ 56 տղա, 64 աղջիկ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց 30.04.2024

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ հանդիպել է բարձր դասարանների աշակերտների հետ: Դպրոցականների հետ հանդիպումը կազմակերպվել է Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Զրույցին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում կայացած համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում կայացած համաժողովին 29.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին:Համաժողովին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Համաժողովին ներկայացվել են 611 զեկույց 4 թեմատիկ ուղղություններով՝ ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ, կրթության դերը պետության զարգացման գործում,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15