Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանդիպում՝ մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

02.05.2024

Արարատի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում՝ մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ:

Հանդիպման սկզբում «ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արծվիկ Բալոյանը և համապատասխան մասնագետները ներկայացրել են «Արմեդ» համակարգում ծրագրերի համալրմամբ պայմանավորված նոր գործառույթները, հաշվետվությունների ներկայացման պահանջները, քննարկվել են պետական գնումներով, ինչպես նաև մարդասիրական օգնության ճանապարհով ձեռք բերված դեղերի ստացման, բաշխման, պատշաճ պահպանման հետ կապված մի շարք հարցեր:

Հաջորդիվ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրերի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը ներկայացրել է կազմակերպության հիմնադրման պատմությունը, Ալցհայմերի հիվանդության կանխարգելման ուղղությամբ տարբեր համայնքներում հաջողությամբ իրականացված, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին «Դարակերտի ԱԱՊԿ ՊՈԱԿ»-ի տնօրեն Էռնեստ Բալույանցը և «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության պալիատիվ բժիշկ Սոնա Մխիթարյանը զեկուցմամբ ներկայացրել են հիվանդության զարգացման փուլերը, դրա տեսակները, ախտորոշման առանձնահատկությունները, կանխարգելման և խնամքի հարցում հիմնական մոտեցումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03