Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում կայացած համաժողովին

29.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին:Համաժողովին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։

Համաժողովին ներկայացվել են 611 զեկույց 4 թեմատիկ ուղղություններով՝

  • ազգային դպրոցը կրթության և մշակույթի օջախ,
  • կրթության դերը պետության զարգացման գործում,
  • կարողունակահեն կրթությունը՝ քաղաքացիական հասարակության զարգացման խթան,
  • կրթությունը թվային հասարակության մեջ. պետության մարտահրավերները, խնդիրները, հեռանկարները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսելով համաժողովի նպատակների մասին, կարևորել է Երևանի և ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների աշխատանքի տեսանելիության բարձրացումը և լավագույն փորձի փոխանակումը. «Առկա է շատ լավ փորձ, և կարևոր է, որ մեր ուսուցիչներն ունենան հարթակներ, որտեղ կարող են կիսվել այդ փորձով, սովորել մեկը մյուսից, ինչի արդյունքում կունենան նոր գաղափարներ և այլ դպրոցների իրենց գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորություններ»:

Համաժողովից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցի երկրորդ մասնաշենքում, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Մանրամասն՝ https://escs.am/am/news/21942 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 15:57:03