Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսաշող

Մակերես` 3.6կմ2

Բնակչություն` 528

,  Ընկած է Արարատի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարախաչ, Ղարախաչ, Քարախաչ անվանումները: Լուսաշող է վերանվանվել 1978 թվականին: Այստեղ է գտնվում Հովհաննես-կարապետ վանքը` կառուցված 1254 թվականին: Շրջակայքում կան նաև ավերված եկեղեցի, խաչքարեր, գերեզմաններ: Գյուղն ընկած է Արարատյան դաշտից արևելք,Կատարասարի լեռների հարավային լանջին, Վեդի գետի հովտում և շրջապատված է ցածր կանաչապատ լեռներով: Ծովի մակարդակից գտնվում է 2000մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է : Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 աստիճան, հուլիսյան միջինը` 15-ից 18 աստիճան: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Ունի սառնորակ աղբյուրներ: 1831 թվականին գյուղն ունեցել է 94, 1897 թվականին` 1005, 1939 թվականին` 598, 1959 թվականին` 371, 1979 թվականին` 419 բնակիչ: Դրանց մի մասը եկել է Եղեգնաձորի շրջանից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 536 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 29%, աշխատունակ ները` 56%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 140 տնտեսություն:Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 3477հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 301հա: Տնամերձ հողերում ունի պտղատու այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր, խոտհարքեր և վարելահողեր: Արոտավայրերը զբաղեցնում են 293հա, խոտհարքերը` 200հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15