Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կանաչուտ

Մակերես` 2.6կմ2

Բնակչություն` 1440

  Կանաչուտն Արարատյան դաշտի գյուղերից է, գտնվում է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ` 25կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից` 6կմ, Ազատ գետի ձախ ափին: Գյուղի հողային սահմանները կից են Դեղձուտ, Մրգանուշ, Այգեստան, Բերքանուշ, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Նշավան գյուղերի հողատարածքներին: Ծովի մակերևույթից բարձր է 870մ: Կանաչուտը զբաղեցնում է 266 հա հողատարածք, որից բնակեցված է 61 հա հողատարածքը:
  Կանաչուտ գյուղի տարածքը բնակեցված է եղել դեռևս մ. թ. ա. 3-րդ հազարամյակից: 1828թ. Թուքմենչայի պայմանագրից հետո իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից, Խոյից, որոնցից 180-ը հաստատվում է <Դոխկուզ> գյուղում( ներկայիս Կանաչուտի տարածքում): Գյուղի անվան շուրջ մեկնաբանությունները տարաբնույթ են: Ասում են` <Դոխկուզը>-ը թարգմանաբար նշանակում է <ինը>, քանի որ գյուղում եղել են 9 աղաներ և գյուղն ունեցել է 9 ջրաղաց:
  Կանաչուտի տարածքում է գտնվում <Կըզլ-կըշլաղ> եկեղեցին (թարգմանաբար` <Կարմիր գոտի> կամ <Ոսկե թռչուն>), որը ըստ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տվյալների` կառուցվել է 12-13-րդ դարերում: Նրանից պահպանվել է մի փոքր մատուռ, որը ժողովրդի մոտ հայտնի է նաև որպես <Կապույտ հազ> հիվանդության բուժման վայր:
  Գյուղում գործում է սուրբ Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1838թ.-ին, վերանորոգվել 1908թ.-ին և գործել մինչև 1937թ.-ը: 2007թ.-ին Սուրբ Գևորգ եկեղեցին վերակառուցումից հետո կրկին գործում է:
2009թ.-ին լույս է տեսել <Կանաչուտ> պատմական ակնարկը, որը այսօր կանաչուտցիներին հիշեցնում է պապերի անցած ուղին: 
 Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, բուժամբուլատորիա:
  Գյուղն այժմ ծաղկում է ի շնորհիվ իր ավանդապաշտ և արարող բնակիչների:
  Գյուղի անվանի մարդիկ են` ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ- լեյտենանտ և   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, Իվան Գրիգորյանը` տնտեսագիտական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Աննա Խաչատրյանը` գիտությունների թեկնածու:
 

Հեռ.`            (235) 6 - 00 -76 
Էլ. փոստ`    kanachutgp@mail.ru
                     www.kanachut.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15