Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նոր Կյուրին

Մակերես` 4.5կմ2

Բնակչություն` 1101

Գյուղ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում,Երևան-Արտաշատ մայրուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա: Ընկած է Երևան քաղաքից հարավ-արևելք: Համայնքը նախկինում եղել է Նոր Խարբերդի այգեպտղաբուծական սովխոզ և 1991 թվականից առանձնացել է որպես համայնք և անվանվել է Նոր Կյուրին` ի հիշատակ արևմտյան Հայաստանի Կյուրին քաղաքի:
Գյուղը տեղադրված է Արարտյան դաշտում` ծովի մակարդակից 865 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը`42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղն ունի այգեգործական թաղամաս 90.0 հա ընդհանուր մակերեսով, ունի 270 տնտեսություն, 1 դպրոց:

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 290 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են մասամբ: Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, արոտավայրեր. համապատասխանաբար կազմելով 94հա, 53հա և 89 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ինչպես նաև հացահատիկ: Պտուղներից մշակում են ծիրանենի, դեղձենի: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15