Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բաղրամյան

Մակերես` 4.2կմ2

Բնակչություն` 1848

Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքից 4կմ հյուսիս-արևմուտք, Երևան-Արտաշատ խճուղու վրա: Նախկինում ունեցել է Բաշնալու անվանումը, հիմնադրվել է 1928-1932թթ.: 1949 թ.-ին վերանվանվել է Բաղրամյան: Գյուղում է գտնվում 19-րդ դարում կառուցված եկեղեցին, որը 2010թ.-ին քանդվել է և վերակառուցվում է անհատ բարերարի կողմից: Գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակերևույթից 838մ բարձրության վրա, տարեկան ամենաբարձր ջերմաստիճանը տատանվում է +39  +41 աստիճան ամենացածրը -29  -31 աստիճան: Տարեկան տեղումների միջին քանակը կազմում է մոտավորապես 250մմ, բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1829-1832թթ. Գյուղն ունեցել է 48 տուն 175բնակչով, որոնք տեղափոխվել են Պարսկաստանից Խոյ և Սալմաստ նահանգներից: 1897թ-ին ունեցել 673, 1926 թ-ին 558, 1939թ-ին 649 , 1959թ-ին 1139, 1979թ-ին 1518 բնակիչ: Ըստ 2010թ-ին ազգային վճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1951 մարդ, որից 52% տղամարդիկ են, իսկ 48% կանայք: Գյուղն ունի 460 տնտեսություն, ունի կապի հանգույց, միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան և բուժկետ: Մշակույթի պալատը և մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում և չեն գործում: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է , համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 306.6հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%: Համայնքի հողերի գրեթե կեսն օգտագործում են որպես վարելահողեր զբաղեցնելով մոտ 174.5հա: Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 33.3հա և 50.5 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագորխությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ` լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաևը հացահատիկ, զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ: Համայնքի հիմախնդիրների մեջ գլխավորը մշակույթի տան և մանկապարտեզի հիմնավերանորոգումն է, ինչպես նաև ոռոգման ներհամայնքային ցանցի, խմելու ջրի ջրագծերի նորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15