Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դալար

Մակերես` 5.2կմ2

Բնակչություն` 2938

 Դալար գյուղը Արարատի մարզի տարածաշրջանում գտնվում է Արտաշատ քաղաքից 3 կմ հյուսիս – արևմուտք, Արտաշատ Երևան խճուղու վրա: Անվանումը ստացել է 1935 թ – ից:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում ` Արաքս գետի ձախակողմյան հովտում , ծովի մակարդակից 835 մետր բարձրության վրա: Կլիման չոր, խիստ ցամաքային է : Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է – 3 աստիճանից մինչև - 20 աստիճան: Ամառը տևական է , մայիսից մինչև սեպտեմբեր: Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է + 25 աստիճանից մինչև + 40 աստիճանի սահմաններում: Երկարատև չոր կլիման բացասական է ազդում գյուղատնտեսության վրա: Մտնոլորոտային տարեկան տեղումնների քանակը 250 – 300մմ է :
Ագրոկլիմայական տեսակետից ոռոգելի լանդշաֆտը ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչության նախնիները եկել են Խոյից 1828 – 1831թթ – ին 200 տնտեսությունով:
Բնակչության համալրում է եղել 1922 , 1946, 1958 – 1960թթ – ին :
Ըստ 2005թ ազգային վիճակագրական ծառայության տվյալնների գյուղի բնակչության թիվը կազմում է 2625 մարդ:
2010թ – ի տվյալներով գյուղում բնակվում է 3084 բնակիչ, տնտեսությունների թիվ կազմում է 764 տնտ.:
Գյուղը ունի միջնակարգ դպրոց , մանկապարտեզ: Գործում է 1894թ – ին կառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին:
Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է , հիմնականում բանջարաբուծություն, խաղողագործություն, պտղաբուծություն:
Գյուղատնտեսական նշանակության հողատարածքը կազմում է 348,7 հա, որից 169,22հա վարելահող, 20 հա պտղատու և 30 հա խաղողի տարածքներ: Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ցանցի արդիականացումը, նոր կիսախողովակագծերի հավելումը և 2 խորքային հորերի հորատումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32