Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Տեսարժան վայրեր ԵՎ այլ տեղեկություններ

 


Խոր Վիրապ

Պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին` միջնաբերդի տեղում, այժմյան Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք հառնվում է Հայոց նվիրական սրբավայրերից ` Խոր Վիրապի վանքը: Վանքի պատմությունը սերտորեն առնչվում է քրիստոնեության, Հայաստանի կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ: Տրդատ Գ Արշակունի թագավորը քարոզիչ Գրիգորին ենթարկել է չարչարանքների, հուսալով, որ նա կուրանա Քրիստոսին, ապա տևական տանջանքներից հետո նրան նետել են Արտաշատի արքունի բանտի մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր ՙՎիրապ Արտաշատու՚ անվամբ և նա այստեղ մնացել է շուրջ 13 տարի: Աստվածային գթությամբ Գրիգորին կերակրել է մի այրի կին, որն ամեն օր գաղտնի խոր վիհի մեջ է գցել հանապազօրյա հացը: Գրիգոր Լուսավորիչը վիրապից ազատվել է Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց և առավելապես նրա շնորհիվ քրիստոնեությունը 301 թ.-ին պետական կրոն է հռչակվել ողջ Հայաստանում, իսկ Գրիգոր Ա Լուսավորիչը ձեռնադրվել է առաջին Հայոց կաթողիկոսը: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը` ՙՍբ Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն՚: V դ. վիրապի վրա վանք է կառուցվել ու միաբանություն հաստատվել: Գրավոր աղբյուրները վկայում են, որ Խոր Վիրապում եկեղեցի է կառուցել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը /641-661թթ/: Ցայսօր կանգուն մնացած մատուռը կառուցվել է 1661թ.: Այն երկհարկանի է. ներքնահարկը /գուբ-զնդանը/ ունի 6,5 մ խորություն: XIIIդ-ից Խոր Վիրապի վանքը համազգային սրբավայր լինելով հանդերձ դարձել է կրթության, գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: Այստեղ գործել է առաջադիմական բարձրագույն դպրոց, մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և դասվում են նրա անմահ գանձերի շարքը:


Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոցը կազմավորվել է IV դ. Խոսրով Բ  Կոտակթագավորի կողմից հիմնած անտառի տարածքում 1958թ. /տարածքը` 29196 հա/ Գեղամա լեռների հարավ-արևմուտքում` Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Խոսրովասար լեռների լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում` ծ.մ. 850-2800մ բարձրություններում:
Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ /ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 %-ը/, որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում:
Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների` 9, երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների`142, կաթնասունների` 50 տեսակ:

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակներ

     Հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա  տարածություն: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի եւ թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալու Դվինի գոյության ժամանակագրական պատկերը:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ

Հովհաննես Կարապետ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետական համալիր է ՀՀ Արարատի մարզի «Զնջռլու» /14-րդ դար/ գյուղատեղիից 1 կմ հյուսիս-արևելք: Կառուցվել է 1301 թ. Ջալալ Օրբելյան իշխանի և նրա կնոջ` Զաքարե Իվանյանի դստեր, Գոնցայի պատվերով: Վանքի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է հայ ճարտարապետ Բուտը Կիրակոս և Սարգիս վարդապետների մասնակցությամբ: Այն գմբեթավր դահլիճ է՝ որմնամույթերով։ Արևմտյան շքամուտքի բարավորին քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Քրիստոսը գրկին, երկու կողքին հրեշտակներ, իսկ վերևում՝ Քրիստոսը չորս ավետարանիչների խորհրդանիշներով /քանդակագործ Սարգիս վարդապետ/։ Եկեղեցուց հարավ-արևմուտք Օրբելյանների ուղղանկյուն, թաղածածկ տապանատունն է /14-րդ դ./, որին արևմուտքից կից է երկհարկ, եռաստիճան եկեղեցի-դամբարանը /14-րդ դ./։ Տապանատան ծածկը և եկեղեցու գմբեթ զանգակատունը ավերվել են 1679 թ. երկրաշարժից։ Վանքի ուղղանկյուն պարսպին կից կառուցվել են Միաբանության շենքերը /1896թ./: Վանքի գերեզմանոցում կան հարուստ զարդաքանդակներով խաչքարեր, նաև կենցաղային պատկերներով գերեզմանաքարեր:


ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ

ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է X-XIII դդ «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը և թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառած է XII-XIII դդ եկեղեցու ավերակները:
Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է` կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով: Համալիրի բնակելի և տնտեսական թաղածածկ սենյակները կից են հարավային և արևելյան պարիսպներին:


ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ

Սբ. Ստեփանոս եկեղեցին Աղջոց վանական հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Գտնվում է ՀՀ Արարատի մարզում` Խոսրովի պետական արգելոցի տարածքում /Գեղարդից 7 կմ հարավ, Գառնիից 5-6 կմ հարավ-արևելք/: Կառուցվել է 13-րդ դարի սկզբին` Զազա իշխանուհու պատվերով: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատուն: Գավիթը /13-րդ դ. երկրորդ կես/ գտնվում է գլխավոր եկեղեցուց արևմուտք, պահպանվել է պատերի մի մասը: Սբ. Ստեփանոսի հյուսիսային պատին կից կառուցվել է Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին: Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները: Սբ. Ստեփանոս եկեղեցին ավերվել է 1679 թ. երկրաշարժից:


Թանգարաններ

                                                         

Մարզի Արարատ գյուղում է գտնվում Սպարապետ

Վազգեն Սարգսյանի  տուն-թանգարանը:

 

 

 

 

 

 

 

Մարզի Զանգակատուն (Սովետաշեն) գյուղում է ծնվել ականավոր բանաստեղծ Պարույր Սևակը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 10:06:07