Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դաշտավան

Մակերես` 4.1կմ2

Բնակչություն` 2299

 , Գյուղ Մասիսի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 28 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Շոռլու, Շոռլու Դեմիրչի, Շոռլու Դեմուրչի, Շոռլու Տեմիրճի անվանումները: Վերանվանվել է Դաշտավան 1978 թ-ից: Նախկինում մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ: Գյուղն ընկած է Արարատյան դաշտում` Հրազդան գետի ձախ ափին: Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը`420: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1897 թ-ին ունեցել է 1630, 1926 թ-ին` 716, 1939 թ-ին` 759, 1959 թ-ին` 687, 1979 թ-ին` 1571 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1943 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակ ները` 60%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի առկա 490 տնտեսություն:Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 263հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 129հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր` 63հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21