Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դաշտաքար

Մակերես` 3.3կմ2

Բնակչություն` 580

Գյուղ Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 19 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դաշլը, Դաշլի, Դաշլու, Տաշլու անվանումները: Դաշտաքար է վերանվանվել 1968թ-ին:
Ընկած է Արարատյան դաշտի նախալեռներում, Վեդի գետի աջ ափին` ծովի մակարդակից 970 մ բարձրության վրա: Երեք կողմից շրջապատված է ցածր, բուսականությամբ աղքատ լեռներով: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը`42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Հարուստ է արտեզյան ջրավազաններով, որոնք էլ օգտագործվում են որպես խմելու ջուր:
1897 թ-ին գյուղն ունեցել է 184, 1939 թ-ին` 273, 1959 թ-ին` 182, 1979 թ-ին` 409 բնակիչ: Բնակչության մի մասը եկել է վանից, Մուշից, Շատախից, մյուս մասը` Հայաստանի Մարտունում Սիսիանի շրջաններից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 576 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 31%, աշխատունակները` 59%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի առկա 154 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 277հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են: Գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 70% օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 180հա: Պտղատու և խաղողի այգիները զբաղեցնում են համապատասխանաբար 12.5 և 11 հեկտար: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկ: Արոտավայրերը կազմում են 6հա: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը և ոռոգման , խմելու ջրի ջրագծերի վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23