Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դարակերտ

Մակերես` 4.7կմ2

Բնակչություն` 2790

Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10 կմ հյուսիս: Մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Էլիազ, Էյլաս, Իփաքլու, Հաջի Այվազ անվանումները: Դարակերտ է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղի մոտ է գտնվում անտիկ ժամանակաշրջանի` մ.թ.ա. I դարի հին բնակավայրի ավերակներ:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը`420: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1828-1829 թթ. գյուղն ունեցել է 445, 1906 թ-ին` 1079, 1959 թ-ին` 1728, 1979 թ-ին` 1955 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 2066 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակները` 61%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 601 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 352հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 286հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք կազմում են 3հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21