Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դարբնիկ

Մակերես` 3.6կմ2

Բնակչություն` 1490

 Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիսից մոտ 7 կմ հյուսիս-արևմուտք: Մարզկենտրոնից ունի 23 կմ հեռավորություն: Նախկինում ունեցել է Դեմուրչի, Դեմուրչի Փոքր, Դիմուրջի, Շոռլու անվանումները: 1991 թ-ին վերանավանվել է Դարբնիկ: Հիմնադրվել է 1880-ական թթ:
Տեղադրված է Միջինարաքսյան գոգավորությունում, Հրազդան գետի աջ ափին: Ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը`42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1926 թ-ին ունեցել է 426, 1939 թ-ին` 626, 1959 թ-ին` 654, 1970 թ-ին` 560, 1979 թ-ին` 1200, 1989 թ-ին` 1748 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1160 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 16%, աշխատունակները` 70%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի առկա 340 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան,մ մանակապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 203հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 166հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ, պտուղներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, բերքի իրացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21