Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դեղձուտ

Մակերես` 2.08կմ2

Բնակչություն` 1083

 Դեղձուտն Արարատյան դաշտի գյուղերից է, գտնվում է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Երևան քաղաքից հարավ` 29 կմ հեռավորության վրա, Արտաշատ քաղաքից` 12 կմ, Ազատ գետի ձախ ափին:Խմելու ջուրը գյուղը ստանում է Գառնու սառնորակ աղբյուրներից: Գյուղի հողային սահմանները կից են Կանաչուտ,Մրգանուշ, Վարդաշեն, Արևշատ, Նշավան,Գետազատ գյուղերի հողատարածքներին: Ծովի մակերևույթից բարձր է 878 մ: Դեղձուտը զբաղեցնում է 208 հա հողատարածք, որից բնակեցված է 49.1 հա հողատարածքը:
1916թ. իրենց պապերի երկիրն են ներգաղթում հայեր Արևմտյան Հայաստանից` Մուշից Վանից,Սարիղամիշից, Էրզրումից, Արազդայանից,Պարսկաստանից: Գյուղի անունը եղել է <Յամանջալու>: Լինելով հմուտ հողագործներ և լավ արհեստավորներ, լավ իմանալով հողի գաղտնիքները և բնության կողմից պարգևատրված լինելով առատ ոռոգման ջրով, կարճ ժամանակում գյուղը դարձավ Արարատյան դաշտավայրի մրգի ու պտղի առատ շտեմարան:1967թ-ին Հովհաննես Շիրազի առաջարկությամբ գյուղը վերանվանվել է Դեղձուտ, դեղձի առատ պաշար ունենալու շնորհիվ:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժամբուլատորիա:
2011 թ-ին գյուղում կառուցվել է հուշահամալիր / նվիրված հայրենական մեծ պատերազմի և Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ զոհված մարտիկներին/, գյուղի նախկին բնակիչ Կորյուն Վարդանյանի հովանավորչությամբ:
Գյուղն այժմ ծաղկում է ի շնորհիվ իր ավանդապաշտ և արարող բնակիչների:
Գյուղի անվանի մարդիկ են` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր` Բագրատ Գարուշի Սարգսյանը: ԵՊՀ –ի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը` հայոց լեզվի դպրոցական դասագրքերի հեղինակ,բառարանագետ: ԵՊՀ-ի դոկտոր Յուրա Ավետիսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21