Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դիմիտրով

Մակերես` 3.4կմ2

Բնակչություն` 1566

  Գյուղը գտնվում է Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 6-8 կմ հյուսիս –արևմուտք: Նախկինում ունեցել է Գայլազոր, Գայլազոր Ներքին, Կույլասար, Ղույլասար անվանումները: Դիմիտրով է վերանվանվել 1949 թվականից:
Տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում : Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է:Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5: Ամառը տևական է ` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26, իսկ առավելագույնը` 42: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր- ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչության նախնիների մի մասը` ասորիները, այստեղ է եկել 1828-1829 թթ. Պարսկաստանից: 1831 թվականին գյուղն ունեցել է 85, 1897 թվականին` 735, 1926 թվականին` 507, 1959 թ-ին` 913, 1979 թ-ին` 1285 բնակիչ: Ըստ 2005 թվականի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1208 մարդ: Սեռային կազմում տղամարդիք կազմում են 45%, կանայք`5%: Բնակչության միջին մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 21 %, աշխատունակները` 63 %, հետաշխատունակները` 16%: Գյուղն ունի առկա 330 տնտեսություն:
Համայնքը ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն/ակումբ/, կապի հանգույց, բուժամբուլատորիա:
Դպրոցը վերանորոգված է, մանկապարտեզի և գրադարանի շենքերը հիմնանորոգման կարիք ունեն, գրադարանի գրքերի ֆոնդը համալրման կարիք ունի:
2000-2010 թթ. իրականացվել է համայնքային նշանակության հետևյալ ծրագրերը.
1/ Գյուղը գազաֆիկացվել է:
2/Անցկացվել է ոռոգման նոր ջրագիծ:
3/ Անցկացվել է 3.0 կմ խմելու ջրագիծ:
4/ Գյուղի կենտրոնական փողոցներում անցկացվել է գիշերային լուսավորություն:
5/ Խճապատվել է գերեզմանատան ճանապարհը:
6/ Վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը:
7/ Հիմնանորոգվում է գյուղապետարանի շենքը:
Բուժամբուլատորիան գտնվում է մասնավորեցված շենքում: Համայնքի հիմնախնդիրներից են նաև խմելու ջրի նոր ջրագծերի անցկացումը նոր փողոցներում և հների կապիտալ վերանորոգումը, նոր բնակեցված փողոցները եռաֆազ հոսանքի գծով ապահովումը: Մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27