Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Դվին

Մակերես` 7.4կմ2

Բնակչություն` 3196

,  Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Դյուգյուն Հայ, Դյուկուն Հայ, Դվին Դյուկյուն, Դվին Հայի, Դվին Ներքին անվանումները: Դվին է վերանվանվել 1950 թ-ին: Սա նախկինում եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում:Գյուղի մոտ է գտնվում Դվին հնավայրը, որը եղել է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքը: Անվան ծագումնաբանության երկու բացատրություն կա: Առաջին. ենթադրում են հնագույն ժամանակներում այստեղ ապրող ցեղի կամ տոհմի հետ, սակայն ավելի ստույգ է, որ ՚Դվինՙ պարսկերեն նշանակում է բլուր, ինչպես վկայում է նաև Մովսես Խորենացին:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 925 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը` 420: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին գյուղն ունեցելէ 173, 1897 թ-ին` 700, 1939 թ-ին`876, 1959 թ-ին` 1470, 1979 թ-ին` 2376 բնակիչ: Բնակչությունը ներգաղթել է 1828-1829 թթ. Պարսկահայաստանի Խոյ գավառից: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 2680 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 15%, աշխատունակ ները` 74%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 732 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս էայգեգործությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 580հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 200հա, պտղատու և խաղողի այգիներ` կազմելով 206հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ: Պահուստային հողերը օգտագործվում են հիմնականում որպես արոտավայրեր` 121հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32