Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Եղեգնավան

Մակերես` 11կմ2

Բնակչություն` 1474

Գյուղ Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Մարզկենտրոնից գտնվում է մոտ 25 կմ  հարավ: Գյուղը հիշատակվում է 1805 թվականից: Նախկինում ունեցել է Շիդլի, Շիդրլու, Շիթլու, Շյուտլի, Շուդլու, Շուխնի, Շիդլու անվանումները: Եղեգնավան է վերանվանվել 1991 թվականին:
Գյուղը տեղադրված է միջինարաքսյան գոգավորությունում, ծովի մակարդակից 820մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -15 C°-ից -20 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +25 մինչև +35 աստիճան, իսկ առավելագույնը` +42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 300-350 մմ. է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման արդյունքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ.-ի գյուղն ունեցել է 263, 1897 թ.-ին` 992, 1939 թ.-ին` 548, 1959 թ.-ին` 526, 1979 թ.-ին` 1526, 1989 թ.-ին` 1931 բնակիչ: 1988-1989 թթ.. այստեղ են գաղթել շուրջ 2600 հայ բնակիչ: Ըստ 2005 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1712 մարդ: 2011 թ.-ի հունվարի դրությամբ գյուղի բնակչության թիվը կազմում է 1946 մարդ, որից 46% տղամարդիկ են, 54%` կանայք: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 34%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 57%, հետաշխատունակները` 9%: Գյուղն ունի 665 տնտեսություն, դպրոց, մսուր-մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն, փոստ:
Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 971,19 հա.: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր` մոտ 403,24 հա., պտղատու և խաղողի այգիները` 91,89 հա.: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Գյուղը ամբողջովին գազիֆիկացված է, անցկացվել է ցերեկային լուսավորություն: Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգումն է, գյուղատնտեսական մթերքների իրացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:33:49