Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Երասխ

Մակերես` 21.3կմ2

Բնակչություն` 729

 Գյուղ Արարատի տարածաշրջանում, Երևանից 80 կմ հարավ: Մարզկենտրոնից գտնվում 36 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Արազդայան Կոտուր, Սահակյանի կալվածք անվանումները: Նախկինում եղել է ավան, իսկ այժմ` գյուղ: Երասխ է վերանվանվել 1968 թ-ից:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում: Ծովի մակարդակից գտնվում է 810 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին ունեցել է 34, 1914 թ-ին` 147, 1916 թ-ին 1194 (մեծ մասը գաղթականեր) 1931 թ-ին` 185, 1979 թ-ին` 817 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Գյուղն ունի առկա 210 տնտեսություն: ՈՒնի դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում է շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 492 հա: ՈՒնի պտղատու և խաղողի այգիներ, կազմելով 55 հա: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ: Պահուստային հողերը օգտագործում են հիմնականում որպես արոտավայրեր` 63 հա: Բնակչության մեծ մասը զբաղվում է կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
2010 թ-ից համայնքը ունի շուրջօրյա խմելու ջուր: ՈՒնի ջրհան կայան, որի շնորհիվ ոռոգումվում է շրջակա տարածքների հողահանդակները:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարների վերանորոգումը, մսուր-մանկապարտեզի, գյուղապետարանի շենքի կառուցումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-27 20:14:32