Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զանգակատուն

Բնակչություն` 1184

  Գյուղ Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է մոտ 55կմ հեռավորության վրա,մայրաքաղաքից`90 կմ հեռավորության վրա: Ընկած է Երևան-Եղեգնաձոր ավտոմայրուղու վրա: Նախկինում ունեցել է Չանախչի, Չանախչի Ներքին, Չանախչի Նոր, Սովետաշեն անվանումները: 1948 թ-ից կոչվել է Սովետաշեն, իսկ 1991 թ-ին,ի հիշատակ Պարույր Սևակի, վերանվանվել է Զանգակատուն:
Գյուղը վերաբնակեցվել է 1828-30թ.թ. Թուրքմենչայի պայմանագրի համաձայն` Պարսկաստանի Խոյ-Սալմաստ գավառի Հավթվան գյուղից գաղթած մի քանի ընտանիքներով:Գյուղը որպես բնակավայր ավելի հին է:Այդ է վկայում գյուղի տարածքից հայտնաբերված խաչքարը,որը մինչ օրս հայտնաբերված ամենահին խաչքարն է (5- րդ դար): Գյուղի շրջակայքում կան սրբավայրեր: Գյուղից 7-8 կմ հյուսիս-արևելք` լքված Հորթուն գյուղում է գտնվում ս. Սարգիս եկեղեցին:
Զանգակատունը հայտնի է որպես բանաստեղծ, գրականագետ Պարույր Սևակի ծննդավայր: Զանգակատանը` Պարույր Սևակի տուն-թանգարանի հարևանությամբ` իր առանձնատան բակում թաղված է Պարույր Սևակը:
Գյուղը տեղադրված է Արաքսի ձախակողմյան վտակ Արածո գետի ձախ ափին, Գեղամա լեռնաշղթայի հարավային լանջին: Ծովի մակարդակից ունի մոտ 1650 մ բարձրություն:Նրա վարչական տարածքը ներառում է ծովի մակերևույթից 1400մ-ից մինչև 2947 մ բարձրության վրա գտնվող բազմաթիվ լեռներ ու բարձունքներ: Կլիման բարեխառն լեռնային է : Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 աստիճան, հուլիսյան միջինը` +20-ից +30 աստիճան է: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում: Տեղումների միջին քանակը 400-600 մմ է: Հաճախ են չորային,երաշտի տարիները:Գյուղի թիկունքում`Հորթուն կոչվող տարածքում կառուցվել է 2մլն. Խորանարդ մետր տարողությամբ ջրամբար,ոռգման նպատակով:
1831 թ-ին գյուղն ունեցել է 209, 1897 թ-ին` 1129, 1939 թ-ին` 1124, 1959 թ-ին` 814, 1979 թ-ին` 968, 1989 թ-ին` 972 բնակիչ:Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1160 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 25%, աշխատունակ ները` 60%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 358 տնտեսություն: Բնակիչները բոլորը հայեր են,գյուղում ազգային փոքրամասնություններ չկան:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է:Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են: Գյուղում շատ են խնձորի, տանձի, ընկուզենու այգիները: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ:
Համայնքում գործում է մանկապարտեզ,որտեղ հաճախում են նախադպրոցական տարիքի 20 երեխաներ,մեկ միջնակարգ դպրոց,որը ունի 195 աշակերտ:Համայնքը ունի մշակույթի տուն,գործում է բուժ.ամբուլատորիա,որտեղ աշխատում են երկու բժիշկներ,չորս բուժքույրեր:Համայնքը ապահովված է ֆիքսված և բջջային հեռախոսակապով,գործում է փոստային բաժանմունք:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի հիմնանորոգման հիմնախնդիրը,գյուղի գազաֆիկացման հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32