Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զորակ

Մակերես` 3.8կմ2

Բնակչություն` 2043

  Արարատի մարզի Զորակ համայնքը գտնվում է Արարատյան դաշտավայրում ծովի մակարդակից 840մ բարձրության վրա այն տեղակայված է Հրազդան գետի ձախափնյա հարթավայրում: Նախկինում գյուղը կոչվել է Զանգիլար, Դոնգուզգյան, Դոնգուզյան, Մեջիդլի, Շորլու: Զորակ է վերանվանվել 1991թ.-ին: Մասիս քաղաքից գտնվում է 5կմ, Արտաշատ քաղաքից 25կմ, իսկ Երևան քաղաքից 10կմ հեռավորության վրա:Զորակ գյուղով է անցնում Մասիս - Էջմիածին մայրուղին: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26աստիճան , իսկ առավելագույնը`42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Գյուղը հիմնվել է 1831թ.-ին բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով ուներ` 355, 1897թ.-ին` 1077, 1926թ.-ին` 499, 1939թ.- ին` 736, 1959թ.-ին` 868 բնակիչ, 1970թ.-ին` 1266, 1979թ.-ին` 1472 բնակիչ: Զբաղվել են հողագործությամբ, և անասնապահությամբ: Ունեցել է Միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան և բուժկետ:1988թ.-ին այն վերաբնակեցվել է ադրբեջանից բռնի կերպով տեղահանված մեր հայրենակիցներով: 1993թ.-ի ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմում է 2870 մարդ իսկ այժմ բնակչության թիվը կազմում է 1878 մարդ: Գյուղն ունի առկա 549 տնտեսություն: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է: Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բանջարեղենի արտադրությամբ և անասնապահությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 14:26:10