Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լանջազատ

Մակերես` 35,3կմ2

Բնակչություն` 1657

 Գյուղ Արտաշատի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Զովաշեն, Ճանադլու, Ջահնաթլու, Ջանաթլու անվանումները:
 Նախկիում եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ: Գյուղն ընկած է Ազատ գետի հովտում, ստորին հոսանքում: Ծովի մակարդակից ունի 965 մ բարձրություն: Գյուղի մոտ է կառուցված Ազատի ջրամբարը: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -40: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 -300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր–ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1831թ. –ին ունեցել է 59, 1987թ. –ին` 219, 1959թ.- ին` 636, 1979թ. –ին` 918 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից 1828 -1829թ.թ.: Ըստ 2005թ.  ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1404 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51 % : Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 27 %, աշխատունակները` 54%,հետաշխատունակները` 19% : Գյուղն ունի առկա 350 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 3222 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 142 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Գյուղում մեծ բաժին ունեն արոտավայրերը և խոտհարքերը, որոնք համապատասխանաբար կազմում են 2890 և 105 հեկտար: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35