Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լանջառ

Մակերես` 1.3կմ2

Բնակչություն` 213

  Գյուղ Արարատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է մոտ 55կմ հեռավորության վրա,մայրաքաղաքից`90 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բիրալի, Բիրալու անվանումները: 1968 թ-ին վերանվանվել է Լանջառ:
    Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտից հարավ-արևելք Ուրծի լեռնաշղթայի լանջերին: Ծովի մակարդակից ունի մոտ 1800 մ բարձրություն: Կլիման բարեխառն լեռնային է : Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12աստիճան, հուլիսյան միջինը` +18-ից +22 աստճան: Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
1873 թ-ին գյուղն ունեցել է 404, 1897 թ-ին` 677, 1939 թ-ին` 421, 1959 թ-ին` 215, 1979 թ-ին` 246, բնակիչ,որոնց մի մասի նախնիները ներգաղթել են Պարսկահայաստանի Խոյև Սալմաստ գավառիներից 1828-29-թվականներին,իսկ 1940-50 թվականներին`Մարտունու շրջանից::Ըստ 2011 թ-ի տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 228 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 25%, աշխատունակ ները` 60%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 56 տնտեսություն: Բնակիչները բոլորը հայեր են,գյուղում ազգային փոքրամասնություններ չկան:
Ունի մեկ հիմնական դպրոց,բուժկետ,կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է:Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու այգեգործությունն են:Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1465 հա:Համայնքի հողերի մեծ մասն օգտագործվում են որպես վարելահողեր`զբաղեցնելով մոտ 431 հա:Ունի պտղատու այգիներ:Զբաղվում են այգեգործությամբ,դաշտավարությամբ,բանջարաբուծությամբ:Մշակում են հացահատիկային և կերային կուլտուրաներ:Կան նաև արոտավայրեր և խոտհարքեր` համապատասխանաբար զբաղեցնելով 833 և 141 հա:Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ,թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիրը,գյուղի գազաֆիկացման հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21