Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լուսառատ

Բնակչություն` 2686

 Ճշտված տարածքը` 27,69 կմ2 (2768,7 հա)

Ընտրողների թիվը` 1683

Գյուղն ընկած է Արարատի տարածաշրջանում: Մարզկենտրոնից գտնվում է 10 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Խոր Վիրապ, Շախլար, Շըխլար, Շիխլիար անվանումները: Լուսառատ է վերանվանվել 1968 թվականին:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Արաքս գետի հովտում: Ծովի մակարդակից գտնվում է 815 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերից, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը ` 420: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թվականին ունեցել է 246, 1873 թվականին` 649, 1926 թվականին` 173, 1939 թվականին` 336, 1979 թվականին` 1835 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 2487 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Բնակչության մեջ մինչ աշխատունակ տարիքի բնակիչերը կազմում են 24 % , անաշխատունակները ` 66%, հետաշխատունակները` 10%: Գյուղն ունի առկա 758 տնտեսություն: ՈՒնի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, մշակույթի տուն:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 719 հա: Համայնքի հողերի 1/3 օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 311 հա: ՈՒնի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 45 հա և 185 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, համայնքի առանձին ջրագծի անցկացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32