Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Խաչփար

Մակերես` 3.1կմ2

Բնակչություն` 1887

 Գյուղ Մասիսի տարածաշրջանում, ընկած է Արտաշատ քաղաքից 27կմ հյուսիս-արևելք: Նախկինում ունեցել է Զահմեթ, Խաչափար, Խաչափարախ, Խաջաբարախ անվանումները: Խաչփար է վերանվանվել 1991 թվականին:«Խաչափարախը» ստուգաբանվում է`«խաչ» և «փարախ»`խաչի կամ վանքի փարախատեղը լինելու պատճառով։ Խաչափարախը Արաքսի ձախակողմյան Երնջակ վտակի անվանումն է։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Հրազդան գետի հովտում: Ծովի մակարդակից ունի 850մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24°C-ից 26°C, իսկ առավելագույնը`42°C: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի, ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1831 թ-ին գյուղն ունեցել է 326, 1897 թ-ին` 1059, 1939 թ-ին` 783, 1959 թ-ին` 1273, 1979 թ-ին` 2018 ադրբեջանցի բնակիչ: 1988-1989 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից գաղթած հայերով, իսկ տեղի ադրբեջանցիները գաղթել են Ադրբեջան: Ըստ 2011թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1810 մարդ : Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 13%, աշխատունակները` 65%, հետաշխատունակները` 22%: Գյուղն ունի առկա 622 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժամբուլատորիա, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 177.6 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 136.7 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են հացահատիկային կուլտուրաներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23