Համայնքներ
Համայնքի մասին
Հայանիստ
Մակերես` 6.6կմ2
Բնակչություն` 2046
, Գյուղ Մասիսի տարածաշրջանում Մասիս քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից ունի 27կմ հեռավորություն: Նախկինում ունեցել է Դոստլուղ, Կարակշլաղ, Զարազշլազ, Դոստլուգ անվանումները: Հայանիստ վերանվանվել 1991 թ-ին:
Գյուղը տեղադրված է Հրազդան գետի աջ ափին, Միջինարաքսյան գոգավորությունում: Ծովի մակարդակից ունի 850մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը`42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկ
1831 թ-ին ունեցել է 151, 1916 թ-ին` 1052, 1931 թ-ին` 850, 1959 թ-ին` 1179, 1979 թ-ին` 1896, 1989 թ-ին` 2655 բնակիչ, որոնց շուրջ 75% հայեր: 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում ազգային կազմը դառնում է միատարր, տեղի ադրբեջանցիները տեղափոխվում են Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 616 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 12%, աշխատունակ ները` 64%, հետաշխատունակները` 24%: Գյուղն ունի առկա 490 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 374հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 231հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Արոտավայրերը զբաղեցնում են 41հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, բերքի իրացումը: