Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հովտաշատ

Մակերես` 15.1կմ2

Բնակչություն` 3497

Համայնքի պաշտոնական կայք ՝    www.hovtashat.am

 Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիսից 12 կմ հյուսիս-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մեխմանդար, Մեհմանդար, Միհմանդար, Շալլու, Շոռլու, Մեհմանդար անվանումները: Հովտաշատ է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղը գտնվում է Արարտյան դաշտում, Հրազդան և Արաքս գետերի միջագետքում: Ծովի մակարդակից ունի 832մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 406, 1897 թ-ին` 1824, 1926 թ-ին` 1016, 1939 թ-ին` 1300, 1979 թ-ին` 2955: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3504 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 25%, աշխատունակ ները` 64%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 1009 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1035հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 784հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, կազմելով 22հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկային և կերային կուլտուրաներ: Արոտավայրերը զբաղեցնում են 102հա, խոտհարքերը` 26հա: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23