Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հովտաշեն

Մակերես` 2.1կմ2

Բնակչություն` 1250

Հովտաշեն համայնքը գտնվում է Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 15կմ հյուսիս-արևմուտք:Հովտաշեն համայնքը հիմնադրվել է 1920-ական թվականներին:Համայնքի բնակիչներն եղել են ադրբեջանցիներ:1930-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանից եկած ընտանիքներ` Սուրմալուից, Նախիջեվանից, Նուխից: 1950-ական թվականներին Աբովյանի շրջանի Հացավան և այլ գյուղերից, ինչպես նաև Մարտունու շրջանի գյուղերից եկածներ: 1970-ական թվականներին Վայքի շրջանից` հիմնականում խնձորուտից: Գյուղը նախկինւմ անվանվել է Մուղան:
Գյուղն ընկած է Հրազդան գետի ձախ ափին` Արարատյան հարթավայրում: Ծովի մակարդակից ունի 827 մ բարձրության: Կլիման բարեխառն է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -35: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է ոռոգման գոտում:
Ըստ 2011 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 1250 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 15.8%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 79.2%, հետաշխատունակները` 5.%: Գյուղն ունի 300 տնտեսություն:
Համայնքը ունի մշակույթի տուն, դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ:
ՈՒնի մեկ հայ Անհայտ զինվորի հուշարձան:
2007թ-ից գյուղը գազաֆիկացված է:Գյուղի փողոցների մեծ մասը ապահովված է խմելու ջրի ջրագծով:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 283.71 հա: Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 69%: Համայնքի հողերի 40.9% օգտագործվում է որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 166.88 հա: Պտղատու և խաղողի այգիները կազմում են համապատասխանաբար 12.76 հա և 4.30 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, պտուղներ: Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորներն են` խմելու ջրի պակասնը, գյուղամիջյան ճանապարհների և կուտուրայի տան վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31