Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ղուկասավան

Մակերես` 2.6կմ2

Բնակչություն` 2128

, Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից ունի 6 կմ հեռավորություն: Մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները: Ղուկասավան է վերանվանվել 1949 թ-ին: Անվանումը պայմանավորված է հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի անվան հետ, որը ծնունդով այս գյուղից է եղել:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում: Ծովի մակարդակից գտնվում է 845 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 150, 1897 թ-ին` 379, 1926 թ-ին` 385, 1939 թ-ին` 468, 1959 թ-ին` 1843, 1979 թ-ին` 1467 մարդ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 2100 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 30%, աշխատունակ ները` 58%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի առկա 630 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 156 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 128 հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
Արդյունաբերական ոլորտում ունի ատաղձագործական գործարան:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են խմելու և ոռոգման ջրի ջրագծերի վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45