Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մասիս

Մակերես` 4,4կմ2

Բնակչություն` 1732

 Գյուղը գտնվում է Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատից 3կմ հյուսիս - արևմուտք: Նախկինում ունեցել է Թոխանշալու անունը, 1945թ-ին վերանվանվել է Մասիս:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշում, Հրազդան գետի հովտում: Ծովի մակարդակից ունի 840մ բարձրություն:
Կլիման չոր, խիստ ցամաքային, ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 3 –ից 5 աստիճան: Ամառը տևական է, մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմություն 24-ից 26 աստիճան:Հաճախ խորշակները վնասում են գյուղատնտեսությանը: Տեղումները կազմում են 250 -300մմ: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման հետևանքով դարձել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի, համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում:
1831թ.-ին գյուղը ունեցել է 176 բնակիչ, այժմ ունի 1744 բնակիչ: Բնակիչների նախնիները եկել են Պարսկակաստանի Խոյ - Սալմաստ գավառներից 1929թ-ից: Առկա է 445 տնտեսություն: Գյուղը ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղացիները հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18