Համայնքներ
Համայնքի մասին
Մարմարաշեն
Մակերես` 7.4կմ2
Բնակչություն` 4020
Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 6 կմ հարավ-արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ախամզալու, Աղհամզալու, Արմզալու, Լուկաշին, Մարմարիկ անվանումները:
Մարմարաշեն է վերանվանվել 1967թ-ին:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից տեղադրված է 855 մ բարձրության վրա: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան: Ամառը տևական է` մայիսից հիմչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելա•ույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զ•ալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման •ոտում:
1897 թ-ին գյուղն ունեցել է 793, 1926 թ-ին` 658, 1939 թ-ին` 671, 1959 թ-ին` 416, 1979 թ-ն` 2349 բնակիչ: Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թթ.: Նախկինում գյուղը ուներ խառը բնակչություն, իսկ այժմ բնակչության ազգային կազմը դարձել է միատարր: Ըստ 2005թ. ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 3260 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 28%, աշխատունակները` 63%, հետաշխատունակները ` 9%: Գյուղն ունի առկա 1003 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, •րադարան, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 496հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 340հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխան կազմելով 23հա և 14 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերության չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: