Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մխչյան

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 4531

,Գյուղ Արտաշատի տարածաշրջանում: Նախկինում ունեցել է Իմամշալու, Իմամշահլի, Իմանշալու, Իմանշահլի անվանումները: Մխչյան է վերանվանվել 1935 թ-ին: Գյուղի անվանումը կապված է 1921 թ-ի քաղաքացիական կռիվների ժամանակ այստեղ զոհված Լիպարիտ Մխչյանի անվան հետ:
Գյուղը գտնվում է Հրազդան գետի հովտում, ծովի մակարդակից   845 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 391, 1897 թ-ին` 1177, 1926 թ-ին` 1104, 1939 թ-ին` 1268, 1959 թ-ին` 2912, 1979 թ-ին` 2843 բնակիչ: Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայստանից` Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թթ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 5021 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 23%, աշխատունակ ները` 65%, հետաշխատունակները` 12%: Գյուղն ունի առկա 1304 տնտեսություն: Ունի 2 դպրոց, դրանցից առաջինը հիմնադրվել է 1883 թ-ին, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը, այստեղ գործում է կոնյակի հումքի մշակման արտադրամաս: Գյուղի մոտ է կառուցված Մխչյանի ջրհան կայանը, որը Սև ջրի աղբյուրները և արտեզյան ջրերը մղում է Արտաշատի ջրանցք և դրանով ոռոգում տեղի գյուղատնտեսական հողահանդակները: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 657հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21