Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մրգանուշ

Մակերես` 1.8կմ2

Բնակչություն` 1300

 Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատից 12 կմ հյուսիս- արևելք: Նախկինում ունեցել է Զոհրաբլու, Զոհրաբլը, Զոհրաբլի, Զորբալու անվանումները: Մրգանուշ է վերանվանվել է 1947թ-ին: Գյուղը տեղակայված է Արարատյան դաշտավայրում, ծովի մակարդակից ունի 905 մ բարձրություն: Կլիման չոր, խիստ ցամաքային է: Ձմեռը սկսվում է դեկտեմբերի կեսերին,հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -15-ից -20 աստիճան :Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան , իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատային են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր- ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքը ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1873թ-ին գյուղն ունեցել է 164, 1897թ-ին` 281, 1939 թ-ին` 470, 1959թ-ին`689, 1979թ-ին` 878 բնակիչ: Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թթ: Ըստ 2010 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1302 մարդ: սեռային կազմում տղամարդիկ կազմում են 52%, կանայք` 48%: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 21%, աշխատունակները` 70%, հետաշխատունակները` 9%: Գյուղն ունի առկա 299 տնտեսություն : Ունի գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն է , համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 117 հա, որից վարելահող` 42հա, պտուղ` 46հա, խաղող`29 հա :Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Գյուղում է գտնվում “Մրգանուշ” գինու-կոնյակի գործարանը: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20