Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մրգավետ

Բնակչություն` 2541

Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 9 ք. կմ հյուսիս: Նախկինում ունեցել է Գարադաղլ, Կարադաղլու, Ծաղկաշեն անվանումները: Մրգավետ է վերանվանվել 1967թ.-ին:
Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա:
Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3 -5 աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 - 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում: 1831 թ-ին գյուղն ունեցել է 296, 1897 թ-ին` 432, 1926 թ-ին` 465, 1939 թ-ին` 588, 1959 թ-ին` 1215, 1979 թ-ին` 1746 բնակիչ: Բնակիչների մի մասի նախնիները եկել են Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից 1829-1829- 1922-1946 թթ.: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների`  գյուղի բնակչության թիվը կազմել է 2145 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 50%, կանայք 50%: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 22 %, աշխատունակները` 63%, հետաշխատունակները` 15%: Գյուղն ունի առկա 638 տնտեսություն: Ունի դպրոց, որը բացվել է 1883 թ-ին: Ունի նաև գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացած ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 251 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 185 հա:
Ունի պտղատու և խաղողի այգիներ`  համապատասխանաբար կազմելով 22 հա և 6 հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի: Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23