Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նարեկ

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 1075

 , Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 11կմ արևելք: Գյուղը համեմատաբար երիտասարդ բնակավայր է և սկզբնական շրջանում ստեղծվել է որպես խաղողապտղատնկարանային տնտեսություն և իր անվանումը ստացել է ի պատիվ Գրիգոր Նարեկացու: Երբեմն անվանվում է նաև Նարեկավան:
Գյուղը ստեղծվել է ղռերի տարածքում, ապա ոռոգման արդյունքում դարձել է կուլտուր-ոռոգելի լանդշաֆտ: Տեղադրված է Արարտյան դաշտի արևելյան եզրին` ծովի մակարդակից 1050 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 240-ից 260, իսկ առավելագույնը` 420: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1984 թ-ին գյուղն ունեցել է 335 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1085 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 52%, կանայք` 48%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 22%, աշխատունակները` 74%, հետաշխատունակները` 4%: Գյուղն ունի առկա 251 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1363հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` պտղատու և խաղողի այգիները: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ: Զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղատնտեսական մթերքների իրացումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27