Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նիզամի

Մակերես` 2.7կմ2

Բնակչություն` 1658

Նիզամի գյուղը գտնվում է Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 7կմ,մարզկենտրոնից 18կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Նեջալ Վերին,Նեջելի Վերին,Նեջերլու Վերին,Վերին Նեջերլու, Նետիս անվանումները: Նետիս անունով հիշատակվում է Ստեփանոս Օրբելյանի մոտ` 13-րդ դարում: Նիզամի է վերանվանել 1978թ-ին և այդպես է կոչվել միջնադարյան պարսկալեզու բանաստեղծ Նիզամիի անունով:
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հովտում, Հրազդան գետի ձախ ափում: Ծովի մակարդակից ունի 830մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5աստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսեկան ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան,իսկ առավելագույնը` 42աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը:Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուրոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Բնակչության նախնիների մեծ մասը գաղթել է Պարսկահայաստանի Խոյ և Սալմաստ գավառներից` 1831թ-ին ունեցել է 231, 1897թ-ին`791, 1926թ-ին`368, 1939թ-ին`885, 1959թ-ին`1340, 1979թ-ին` 1342 հայ և ադրբեջանցի բնակիչ:1988-1989թթ հայ- ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղի ադրբեջանցիները գաղթել են Ադրբեջանի և Նախիջևանի հանրապետություններ և ազգային կազմը դարձել է միատարը:Ըստ 2005թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1460 մարդ : Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը`50 ական տոկոս: Բնակչության մեջ մինչ աշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 22 տոկոս, աշխատունակները` 59 տոկոս, հետաշխատունակները`19 տոկոս: գյուղն ունի առկա 457 տնտեսություն: ՈՒնի դպրոց, բուժկետ, կապի հանգույց,համայնքը գազաֆիկացված է:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 193հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 193հա: ՈՒնի պտղատու և խախողի այգիներ: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ , բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների,կուլտուրայի տան մանկապարտեզի վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:18:23