Համայնքներ
Համայնքի մասին
Նշավան
Մակերես` 3.6կմ2
Բնակչություն` 1930
, Գյուղ Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից ընկած է 9կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ալփավա,Ալփավան, Արպավար, Լուսակերտ անվանումները: Նշավան է վերանվանվել 1967 թ-ին:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում Ազատ գետի հովտում: Ծովի մակարդակից ունի 880 մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
Գյուղի բնակչությունը ձևավորվել է 1828-1829 թթ. ՊարսկաՀայաստանից տեղափոխվածների սերունդներից: 1831 թ-ին ունեցել է 55, 1897 թ-ին` 127, 1926 թ-ին` 194, 1939 թ-ին` 795, 1959 թ-ին` 1266, 1979 թ-ին` 1618 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1904 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 21%, աշխատունակները` 65%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի առկա 488 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 237հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 150հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 41հա և 15հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: