Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նոյակերտ

Մակերես` 27.69կմ2

Բնակչություն` 2115

Գյուղ Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից 6 կմ հարավ-արևմուտք: Մարզկենտրոնից գտնվում է մոտ 20 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Խալիսան անվանումը և 1991թ.-ին վերանվանվել է Նոյակերտ:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` Արաքս գետի ափին: Ծովի մակարդակից ունի 820 մ բարձրություն: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է: Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1831թ.-ին ունեցել է 149, 1897թ.-ին` 1165, 1926թ.-ին` 1000,1939 թ.-ին` 1087, 1959թ.-ին` 1341, 1979թ.-ին` 2476 բնակիչ: Բնակիչների մեծ մասը եղել են ադրբեջանցիներ: 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջան և ազգային կազմը դարձել է միատարր: Ըստ 2005թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 2670 մարդ է: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 23%, աշխատունակները` 60%, հետաշխատունակները` 17%: Գյուղն ունի առկա 840 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ,փոստի բաժանմունք :
Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսակն նշանակության հողերը կազմում են շուրջ 1450հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 518հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 56հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է խմելու ջրագծի ներքին ցանցի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21