Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Նորաբաց

Մակերես` 2.8կմ2

Բնակչություն` 1987

Գյուղ Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս: Մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ենգիջա անվանումը և Նորաբաց է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղի շրջակայքում գտնվում է Նորքարեդարի բնակավայր` մ.թ.ա 6-4 հազարամյակ:
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 855մ բարձրության վրա: Կլիման չոր խիստ ցամաքային է: Ձմեռները սկսվում է դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3˚ -5 ջերմաստիճան: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 – 26 ջերմաստիճանի, իսկ առավելագույնը` 42 ջերմաստիճան: Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում:
1997 թ-ի գյուղն ունեցել է 27, 1926 թ-ին 194, 1939 թ-ին 446, 1979 թ-ին 1590 բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 1898 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 40 % կանայք`52 %: Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 22 % , աշխատունակները` 63 %, հետաշխատունակները` 15 %: Գյուղն ունի առկա 740 տնտեսություն:
Ունի դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողեր կազմում է 185հա: Համայնքի հողերի հիմնական մասը օգտագործվում են որպես վարելահողեր`զբաղեցնելով մոտ 115հա: Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 16հա և 36հա: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Մշակում են ջերմասեր բանջարաբոստային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ: Արդյունաբերություն չունի:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան, ճանապարհների վերանորոգումը , բուժամբուլատորիայի կառուցումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20